Ստացվեց այնպես, որ 2 քույրերն էլ բաժանվեցին, մնացին երեխաների հետ միայնակ․ Այդ օրվանից քսան տարի է անցել․․․
Երկու քույր մնացին առանց ամուսին, երկուսն էլ մի որդի ունեին…Երկուսի ամուսիններն էլ ասացին, որ ալիմենտ չեն վճարի, որ
կանայք իրենց մոտ ծնկաչոք վերադառնան:Ավագ քույրը հանրակացարանում սենյակ և աշխատանք ուներ, իսկ փոքրը՝ ոչ մի բան:
Առանձնապես ոչ մի աշխատանք էլ չէր կարողանում կատարել:
Մեծ քույրը նրան և որդուն տարավ իր տուն, ինչով կարողացավ օգնեց, չնայած, որ գումարը մի կերպ էր բավականացնում, իսկ մի
սենյակի մեջ էլ գրեթե քայլելու տեղ չկար: Ամեն օր գժվում էին մտածմունքից, թե այդ օրը երեխաներին ինչով են կերակրելու: Այդ օր-
վանից 20 տարի է անցել:
Կրտսեր քույրն ունի իր բիզնեսը, իսկ ավագը՝ լող է տալիս քրոջ արած նվերների մեջ:Քույրը նրան տուն է նվիրել,մեքենա, ուղևորութ-
յուններ: Մի օր ավագ քույրը հարցրեց.
-Մեզ մի քիչ շատ չե՞ս երես տալիս:
Իսկ կրտսերը պատասխանեց.
-Ես քեզ տալիս եմ իմ ավելորդը, իսկ դու ինձ համար ժամանակին քո վերջինը չէիր խնայում…