Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Թե բա՝ Հայկը վախեցավ Նաիրա Զոհրաբյանի հետ բանավեճից: Հայկը և ՔՊ-ն հասկացան խաղն ու փոխեցին խաղի կանոնը, որը քաղաքագիտական աքսիոմա է: Ես էլ լինելի թեկնածուներից մեկը, չէի թողնի հավասարների մեջ “ավելի հավասարների” ֆորմատի ստեղծումը: Ու նաև՝ հիշեք, որ Նաիրա Զոհրաբյանը հեչ էլ քաղաքային տնտեսության մասնագետ չէ, եթե անգամ հույս ունեիք, թե նա Հայկին կգերազանցեր:
Նաիրա Զոհրաբյանը, անշուշտ, հասկանում է մեծ քաղաքականություն, բայց վստահեցնում եմ՝ տեղական ինքնակառավարումից՝ ոչ: Չեք հավատո՞ւմ: Կազմակերպեք իմ ու իր բանավեճը»: