Ստյոպա Սաֆարյան տասով զրո արեց բարգավաճին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԲՀԿ ջան, էդ որ նեղվել եք ֆեյքերից, լավ է: Ողջունում եմ, որ զգացիք դրա թուրշին: Էդ որ ասում եք եվրոպական կառույցներին կտրամադրեք փաստերը, դա էլ ձեր իրավունքն է: Բայց խնդրում եմ այդ փաստերին կցեք լիքը սքրինշոթեր, երբ նախկինում նույն բաները դուք էիք անում իմ և այլոց հանդեպ: Վկան ձեր «Ստատուս» հաղորդումն է, կարող եմ հաղորդումների վիդեոռոլինկերն էլ տամ, երբ ֆեյսում մի սեռաքաղց, էռոտիկ նկարով կնոջ պրոֆիլով իմ դեմ ստատուսներ էին գրվում, լայնորեն տարածվում ֆեյսբուքումում, ու մի բան էլ Կենտրոն TV-ի «Ստատուս» հաղորդումով ընթերցվում: Ու դա անում էիք նաև խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Անգամ հեռուստաընկերությունների մոնիթորինգի զեկույցում այդ փաստերը տեղ գտան: Ասածս այն չէ, որ չպայքարեք ֆեյքերի դեմ: Պայքարը սկսեք ձեր ֆեյքերից»:

(Visited 9 times, 31 visits today)
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS