Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հիշում եմ, շատ փոքր էի; Մի 10 — 12 տարեկան հազիվ թէ լինեի։
1959թ,- ից, Աբովյան փողոցից տեղափոխվել էինք 3 — րդ մաս։ Մեկի փոխարեն 3 սենյականոց էին տվել, ուրախություններիս չափ չկար, բայց մեր շենքից զատ, միայն 30 — ականներին կարուցված 8 շենքեր կային,Սերգեյ Կիրովի անունով, մնացած տարածքը ցեխի ու ճահճուտների պես ինչ-որ բան էին հիշեցնում։
Զանգուն մոտ էր, գնում էինք լողանալու, մեկ մեկ էլ անցնում էինք Դալմայի բաղերից ցոգոլ գողանալու։ Մի օր Չապաևը (տեղի պահակին այդպես էին կոչում, չգիտեմ ինչու․․․) աղ ու բիբառով լիցքավորված հրացանով ընկավ մեր ետևից։ Սարսափից գլխապատառ փախչում էինք ով ուր պատահի․․․
Կրակեց․․․ աղ ու բիբառի փամփուշտից փրկվելու միակ միջոցը ջուրն ընկնելն էր։ Ես էլ նետվեցի չնայելով թէ ուր եմ ընկնում։ Ճահճոտ,մի լճակ էլ չէի ասի․․Ցեխակոլոլ դուրս եկա, 2-3 րոպե չտևեց մինչև Չապաևը անցնի կողքովս։ Դուրս եկա և ի՜ նչ․․․ վրաս բազմաթիվ տզրուկներ կային կպած։
Տղաները մոտեցան ու սկսեցին դրանց պոկել վրայիցս․․․
Հիմա երբ սրանց դեմքերին եմ նայում, ճիշտ այն պատկերն է աչքերիս առջև գալիս․․․
Աստված իմ, այս կարճ ժամանակում, ինչպե՞ս հասցրին այս ընչաքաղցները թալանել ու բզիկ-բզիկ անել երկիրս։ Լավ, դուք հայ չե՞ք։ ձեզ հայ մայր չի բերե՞լ․․․Մի փոր հացից ավել ի՜ նչ էր ձեզ պետք, որ մոռացության տվեցիք ,,ձեր,, ազգը, որի անեծքի տակ պիտի մնաք դուք և ձեր ժառանգները։ Երիցս հարամ լինի ձեր կերածը, գիշակեր բորենիներ․․․
Ու ցավոք սա դեռ ամբողջական ցուցակը չէ, տզրուկների․․․