Սրբապղծություն Տավուշում. ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել են ցայտաղբյուրները. Լուսանկար

HAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ստացած ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվում են Դիլիջան քաղաքում նոր կառուցվող եկեղեցուն հարակից տարածքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը պղծելու փաստով:

Անհայտ անձը կամ անձինք հուշարձանի վրայից սուր գործիքով ջնջել են բարերարի անունը, պոկել աղբյուրի ծորակը և ջարդել ցայտաղբյուրները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործության մասին Դիլիջանի ոստիկաններին ահազանգել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արմենակ Մանթաշյանը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS