«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սևանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), և մեկ բաժակ ջուր է փորձարկել Սևանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սևանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:
Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, և Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»: