Սև ծովի ալքները այսօր մորն ու աղջկան քշել տարել էին ափից շատ հեռու. Սկսվել էր խառնաշփոթ…

Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Վարդանյանը իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․

Ալեկոծված Սև ծովը այսօր երիտասարդ մոր ու աղջկա, ովքեր փչովի օղակներով էին, արագ քշեց տարավ ափից բավականաչափ հեռու։

Զգացվեց, որ խուճապի են մատնվել, չեն կարող հաղթահարել ալիքներն ու դուրս գալ, հավանաբար լողալ էլ չգիտեին, որ օղակներով էին։ Ափին այդ կնոջ ամուսինն էր եւ աղջիկներից մեկը։ Խուճապ սկսվեց, ափով մեկ սկսեցին գոռալ։

Ամուսինը նետվեց ծովը՝ կրկին օղակով։ Քամին ուժեղ էր, ամուսնուն բոլորովին այլ կողմով էր տանում։

Տեսարանն անտանելի էր, երեխան ափին կանգնած ճչում էր, կանայք իրենց հերթին։ Այլ ելք չկար, ծովը նետվեց քրոջս ամուսինը՝ Մհերը, ով բավականին լավ է լողում։
Նա կարողացավ հասնել մորն ու աղջկան, դժվարությամբ փորձեց նրանց քաշել դեպի ափ, ալիքներն անհաղթահարելի էին սակայն։
Հասկացանք, որ դժվար է դառնում նաև Մհերի համար, մի ձեռքով քաշում էր օղակներով մորն ու աղջկան, ովքեր արդեն անհավասարակշիռ վիճակում էին։
Ամուսինս ափի մոտ հավաքվածներին գոռաց, առաջարկեց շղթա կազմել՝ արդեն բավականին հեռացած չորս հոգու դուրս բերելու համար, բայց ոչ ոք չմոտեցավ նրան, ոչ ոք…..

Փոխարենը որքան և զարմանալի էր, մի քանի տղամարդիկ հեռախոսներով «էքսկլյուզիվ պահերն» էին որսում, մեկն անգամ սելֆիի ձողով կանգնած ափին իրեն ու էդ անտանելի տեսարանն էր նկարում։

Բարեբախտաբար, փրկարարներն արագ արձագանքեցին մեր կանչին և հասան ժամանակին ու դուրս բերեցին բոլորին։

Ընտանիքը ողջագուրվեց ափին, տեսարանը հուզիչ էր…

էլ չմտան ջուրը, ամբողջ ընթացքում միմյանց կպած ու գլխիկոր նստած էին, հետո հեռացան՝ լուռ հայացքով շնորհակալություն հայտնելով օրվա հերոսին՝ մեր Մհերին :

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS