«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չէի ուզում, բայց չեմ կարող չգրել:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանն օժանդակելու պատրաստակամության մասին ամպագոռգոռ հայտարարություններով հանդես եկող աշխարհասփյուռ հայերը մի տեսակ հիշեցնում են հայտնի ջարդած շերեփի պատմությունը:
Այ, ձեր ցավը տանեմ, երկու օրում մարդիկ 1 մլրդ եվրո են հավաքել…մի հատ ձեր հրկիզված ու ավերակված հայրենիքին նայեք, 31 տարի է աղետի գոտի է, հազարավոր հայեր անօթևան են ու աղքատ, գյուղերը դատարկվում են…»։