Վաղը՝ հուլիսի 27-ին, Լուսնի՝ դարի ամենաերկար խավարումը կլինի. Այդ օրվա մասին անհրաժեշտ է իմանալ…

Աստղաբան Ալինա Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վաղը սպասվող դարի ամենաիրադարձային՝ երևույթներից մեկին Լուսնի խավարմանը:

«Լուսնի խավարումը նշանակում է, որ Երկիրը, Արևն ու Լուսինը գտնվում են մի գծի վրա, և մեր մոլորակն Արևի ճառագայթները փակում է իրենով: Իրականում Լուսինը միևնույն է անդրադարձնում է Արևի ճառագայթները, այդ պատճառով էլ այն մեզ երևում է մի տեսակ կարմիր երանգով:

Քանի որ Երկրի մթնոլորտն ավելի թափանցելի է կարմրա-նարնջագույն ճառագայթների սպեկտրի համար, հենց այդ ճառագայթներն էլ ցրվում են մթնոլորտում ու Լուսնի մակերևույթը կարմրագույն է թվում: Վաղը լինելու է դարի ամենաերկար խավարումը: Բացի այդ, հուլիսի 27-ին Լուսինը գտնվելու է ապոգեյում, այսինքն Երկրից առավելագույն հեռավորության վրա, իսկ Մարսն՝ առավելագույն մոտիկ: Սա մի փոքր ավելի զգայուն է դարձնում խավարման երևույթը: Կարևոր է խավարման նախորդող և հաջորդող շաբաթների իրադարձություններին ուշադրություն դարձնելը, քանի որ դրանք կարող են կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ անելու համար բարենպաստ ժամանակամիջոց լինել: Խավարումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության ու հոգեվիճակի վրա: Լուսինն ազդում է մարդկանց հոգեկան վիճակի վրա, տրամաբանական է, որ մարդիկ կարող են ավելի նյարդային, ընկճված, դյուրագրգիռ լինել: Լուսնի խավարումը կարող է բերել անքնություն, վատ ինքնազգացողություն, աշխատունակության անկում և այլն: Հատկապես սիրտ-անոթային խնդիրներով մարդիկ ավելի խոցելի կլինեն, խորհուրդ է տրվում այդ օրերին առավել ուշադիր լինել, բաց չթողնել անհրաժեշտ դեղորայքի ընդունումը: Բացի այդ, այս ժամանակը կարելի է օգտագործել վատ սովորություններից՝ ծխելուց, խմելուց հրաժարվելու համար:
Կոնկրետ խավարման օրը խորհուրդ չի տրվում սկսել որևէ լուրջ, պատասխանատու գործ, պայմանագրեր կնքել և այլն: Խավարման օրը ցանկալի չէ ՝ հարաբերություններ պարզել, պլանային վիրահատություն անել, կամ ֆինանսական գործարքներ իրականացնել, Ճամփորդել, մեքենա վարել: Ի դեպ, խորհուրդ չի տրվում նայել խավարած լուսնին: Ցանկալի է խաղաղ, ընտանեկան մթնոլորտում անցկացնել ժամանակը, քանի որ դա կարծես նախանշում է ապագան:
Ինչևէ, որոշողը դուք եք, ոնց և որտեղ կանցկացնեք ձեր այդ օրը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS