Վաղը Երևանում սպասվում է ռեկորդային շոգ:
Երևանում հուլիսի 31-ին օդի ջերմաստիճանը կհասնի ռեկորդային 42 աստիճանի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ երկրում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6:
Այս դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: