«Վաճառվում են ծնողներ. Հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66»…Իրական պատմություն, որ ցնցել է ողջ աշխարհը

«Վաճառվում են ծնողներ. Հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66»…Իրական պատմություն, որ ցնցել է ողջ աշխարհը։ Այս պատմությունն իր ական է և այն տեղի է ունեցել Ճապոնիայում: Թերթերից մեկում շատ տարօրինակ հայտարարություն էր հայտնվել այսպիսի բովանդ ակությամբ. «Վաճառվում են ծնողներ. հայրը 68 տարեկան է, մայրը՝ 66, գինը՝ 900 իեն»:

Նրանք, ովքեր կարդացել էին այդ հայտարարությունը շոկի մեջ էին, բոլորը միաբերան ասում էին. Այս ինչ ժամանակներում ենք ապր ում, արդեն ծնողներին են վաճառքի հանել, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում գնալ և պարզել, թե ինչ է կատարվում:

Այդ հայտարարությունը ընկավ մի երիտասարդ տղայի և աղջկա ձեռքը: Նրանք երկու ամիս առաջ էին հողին հանձնել իրենց ծնողներ ին, ովքեր ավտովթարի զոհ էին դարձել: Վշտահար զավակները կարդալով այդ հայտարարությունն իսկապես շոկ ապրեցին, նրանք սարսափում էին այն մտքից, որ ինչ որ մեկը կարող էր վաճառքի հանել սեփական ծնողներին և որոշեցին վճարել պահանջվող գինը և սեր ու ջերմություն տալ ու խնամել այդ ծեր մարդկանց:

Երբ նրանք եկան նշված հասցեով, զարմանքից քար կտրեցին, նշված հասցեում կանգնած էր մի շքեղ տուն, գեղեցիկ պարտեզով և մտ ածեցին, որ սխալվել են: Նրանք արդեն որոշել էին հետ դառնալ, երբ դուռը բացվեց և նրանց առջև կանգնեց մի ծեր պարոն:

— Բարև ձեզ, հավանաբար ինչ որ սխալ է տեղի ունեցել, բայց հայտարարության մեջ նշված է ձեր հասցեն:

— Ներս անցեք, դուք չեք սխալվել, ճիշտ հասցով եք եկել:

Նրանք միասին ներս մտան: Տանը նրանց դիմավորեց ճերմակահեր բարի աչքերով մի տարեց կին, նա հաճելի ձայնով ու ժպտալով առ աջարկեց նստել:

— Դուք ճիշտ հասցեով եք եկել, բանն այն է, որ մենք, ինչպես տեսնում եք, աղքատ մարդիկ չենք: Մենք երեխաներ չունենք , որոնց կկա րողանայինք թողնել մեր ժառանգությունը: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք այդպիսի հայտարարություն տալ:

Մենք գիտեինք, որ կարձագանքեն միայն շատ բարի և մարդկային մարդիկ, բայց ժամանակն անցնում էր ու ոչ ոք այս դուռը չթակեց, մենք արդեն կասկածում էինք, որ նման մարդիկ կգտնվեն: Դուք իսկապես լավ մարդիկ եք և մենք ուրախ կլինենք, որ մեր ժառանգությ ունն անցնի ձեզ պես արժանի մարդկանց ձեռքը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS