-Վայ, էս ինչ էլ սև ա, ինչ գեշ ա, մամային ա նման, — ասաց սկեսուրս, երբ տեսավ նորածին դստերս․․․Իմ ու ամուսնուս տարիքային տա րբերությունը 5 տարի է, ընդ որում ես եմ ավելի մեծ: Ես 30 տարեկան եմ, իսկ ամուսինս՝ 25: Հիմա մեր աղջիկը 2 տարեկան է:Սկեսուրս ինձ այդպես էլ չկարողացավ ընդունել իրենց ընտանիք՝ համարելով, որ արժանի չեմ իրենց որդուն, իսկ պատճառը տարիքս է:
Նա անընդհատ երեսով է տալիս այն փաստը, որ իր որդուց 5 տարով մեծ եմ: Այն, որ տգեղ չեմ, հիմար չեմ, կրթված եմ, աշխատում եմ, անգամ իմ սեփական բնակարանն ունեմ, իրեն չի հուզում: Չի ուզում, որ իր տղայի կինը ես լինեմ ու վերջ: Բայց փորձում եմ ուշադրութ յուն չդարձնել նրա պահվածքին, առավել ևս, որ ամուսնության առաջին իսկ օրվանից առանձին ենք ապրել, շատ ժամանակ չեմ էլ հիշում նրա գոյության մասին:
Նշեմ, որ սկեսուրս նույնիսկ չբարեհաճեց գալ մեր հարսանեկան արարողությանը:Մեր համատեղ կյանքի առաջին տարվա ընթացքում նա ամեն երեկո զանգում էր ամուսնուս, խոսում հետը, բայց իրեն այնպես էր պահում, որ կարծես ես գոյություն չունեմ: Այդպես շար ունակվեց մինչ դտսերս ծնվելը:
Երբ դուրս գրվեցի հիվանդանոցից ու եկա տուն, հայտնաբերեցի, որ սկեսուրս մեր տանն է, խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում: Ամուսնուցս նեղացա տհաճ անակնկալի պատճառով, չէ որ կարող էր զգուշացնել, իսկ նա ասաց, որ մայրը որոշել է փակել թշնամանքի էջը ու շփվել իմ ու թոռան հետ:
Ես տեսնում էի, որ ամուսնուս համար դա կարևոր է ու դրա համար էլ որոշեցի վարվել իր ուզածով: Բացի այդ, ծնողներս արտերկրում են ապրում, ու եթե մեր կողքին լիներ խելացի ու իմաստուն մեծ, ես դեմ չէի լինի: Սակայն բարի մթնոլորտը շատ կարճ տևեց: Հենց որ աղջիկս արթնացավ, սկեսուրս վազեց մեր ննջարան, որ տեսնի երեխային: Ու նկատեցի, որ նրա դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվեց, երբ տեսավ դստերս:
-Վայ, էս ինչ սև ա, էս ինչ գեշ ա մեր բալիկը: Թոռնիկս մայրիկին է նման, ափսոս, տղայիս գեները երևի թույլ են: Մեր ցեղին առհասար ակ նման չէ: Գիտես, աղջկաս երկու երեխաներն էլ ծնված օրվանից գեղեցիկ էին: Մեր գեներն են նրանց մեջ, զգացվում էր:Չհասցրեցի բացել բերանս, երբ ներս մտավ ամուսինս, ով ամեն ինչ լսել էր: Մոր ձեռքից բռնեց ու դուրս եկավ սենյակից:
Մի քանի րոպեից իմացա, որ նա մորը դուրս է հրավիրել: Հետո հաջորդ օրը զանգեց սկեսուրս, իբր հետաքրքրվում էր, թե ինչպես ենք, ես էլ խնդրեցի առհասարակ անհետանալ մեր կյանքից: Եթե իմ հասցեին հնչած վիրավորանքները դեռ կարող եմ կուլ տալ, ոչ մեկին թույլ չեմ տա նեղացնել երեխայիս: