Վանգայի խորհուրդները երջանիկ լինելու համար

Հայտնի պայծառատես Վանգան մշտապես ապրել է բնության հետ ներդաշնակության մեջ: Նա գիտեր, որ ամեն ինչ կատարվում է Տիեզերքի կամքով:

Նա գիտեր երջանիկ լինելու գաղտնիքը: Նա բոլորին ասում էր, որ առողջ, երջանիկ լինելու համար պետք է պահպանել հոգեկան առողջությունը:

Ահա թե ինչ խորհուրդներ է տալիս Վանգան

Երբեք մի կերեք և մի խմեք ճաքած, սպասքով, եթե չեք ցանկանում, որ հաջողությունը, բարեկեցությունը ձեզանից հեռանան: Դեն նետեք սպասքը, եթե թեկուզ փոքրիկ ճաք է առաջացել դրա վրա:Եթե ցանկանում եք, որ տուն գա հաջողությունը, տանը պահեք այլ պետությունների մանրադրամ, սակայն միայն ածաթագույն:

Եթե ցանկանում եք, որ տանը միշտ բարեկեցություն լինի, ապա արեք հետևյալը.

Ապակե որևէ տարայի մեջ ջուր լցրեք և բարձրաձայն ասացեք, որքան տան դուռը բացվի, այնքան բարին թող իմ տուն մտնի, իսկ չարի մուտքը իմ տուն արգելված է, այնուհետև այդ ջուրը ցողեք ձեր տան շեմին:Առավոտյան անկողնուց վեր կենալիս առաջինը աջ ոտքով հագեք հողաթափը:

Երբեք սեղանի վրա մի թողեք կիսատ հացի կտորներ, եթե չեք ցանկանում, որ ձեր երջանկությունը հեռանա:

Երբեք հաց մի թափեք, նույնիսկ ոչ մի փշուր, դրանով կերակրեք թռչուններին:

Եթե տանը հայելի է կոտրվել, տհաճություններից խուսափելու համար լվացեք բեկորները ջրով:

Երբեք մուրացկաններին մի տվեք այն մանրադրամը, որ ձեզ տվել են հաց կամ աղ գնելիս: Մի տվեք նաև ձեր վերջին կոպեկը:

Փողը երբեք մի ոլորեք, մի ճմրթեք:

Դրամատուփի գումարը մի հաշվեք, եթե չեք պատրաստվում այն ծախսել:

Հատակին մի դրեք պայուսակը, որի մեջ փող կա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS