Sputnik Armenian-ն գրում է․ Հիշեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր հրավիրված ասուլիսին խոստացավ, որ մոտ ապագայում կխոսեն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց ունեցվածքների ու դրանց ձեռք բերման ուղիների մասին…
«Կներկայացվի, թե ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը` 6 միլիոն դոլար կաշառք տալով և այլն և այլն… Ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ, ունենք սխեմա, թե ինչպես է գալիս ու վերջում Քոչարյան ընտանիքը դառնում սեփականատեր։
Արդեն իսկ փողերի լվացման հոդվածով հարուցվել է քրեական գործ, բայց ապօրինի հարստացում նրանց չի սպառնում։ Իսկ խոսքը հարյուրավոր միլիոնի դոլարների մասին է»,–ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Սաշիկ Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայր) «50 %-ների» մասին խոսակցություններին` նա նշեց, որ այդ փողերը ներսի ու դրսի բանկերում են պահվում, և որ մոտ ապագայում այդ մասին բացահայտումներ ևս կլինեն։
ԱԱԾ–ը տնօրենն ասաց, որ միլիարդավոր դոլարներ է գողացված այս երկրից ու հավելեց, որ ինչ-որ մեկը թող չմտածի, որ այս ամեն ինչով սենսացիա արեցին, իրենց կլիկվիդացնեն ու կանեն ինչ ուզում են։ «Կանենք մեր գործը, նոր հաճույքով կգնանք ու կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,–ասաց նա։