Վանը կդառնար արևելքի Փարիզը եթե հայերը չսպանվեին. Ազգությամբ թուրք պատգամավոր

Գերմանիայի Կանաչների կուսակցության ղեկավար, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Բունդեսթագ:

Երկրի խորհրդարանի նիստում ասել է, որ Գերմանիան լռում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայերի, ասորիների, հույների ցեղասպանության հարցում:

Նա նշել է, որ եթե 1915-ի Հայոց ցեղասպանությունը բացահայտվեր, հետագայում Թուրքիայում ազգային այլ փոքրամասնությունների վրա հարձակումները և ճնշումները չէին լինի. «Եթե հայերը չսպանվեին, Վանը կդառնար արևելքի Փարիզը», — ասել է Օզդեմիրը, գրում է «Արևելքը»:

Պատգամավորը նաև ասել է. «Թուրքական դասագրքերում պետք է գրվի ցեղասպանության մասին, երեխաների հերոսը Թալեաթ փաշան չպիտի լինի»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS