«Վարդենիսը, իր 36 գյուղերով, հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»․ Թագուհի Թովմասյան

«Քելբաջարի շրջանի ամբողջական հանձնումից հետո իմ սիրելի ծննդավայր Վարդենիսն իր 36 գյուղերով հայտնվելու է ամենավտանգավոր գոտում»,- այսօր՝ ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել։

«Այս քայլով իմ բողոքն եմ ուզում հայտնել այս ամենի դեմ։ Ես, լինելով պատգամավոր, ընտրված լինելով այդ մարզից, փաստորեն, իրենց տալիս եմ վտանգված հայրենիք», — ասաց Թագուհի Թովմասյանը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS