«Վարձկաններին վճարել են հայ օլիգարխների և պաշտոնյաների հաշիվներից». ՀՔԾ պետ

«Ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, դա նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է:

Ապացուցող փաստաթղթեր կներկայացնեմ, որ օլիգարխների կողմից 2008-ի փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7-8-ը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, որպեսզի պաշտպանեն օլիգարխներին, նրանց ունեցվածքը»,- հայտարարել է ՀՔԾ պետը՝ ներկայացնելով առգրավված մատյանը:

«Նշված են այն զինծառայողներն ու գումարի չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին, դրանց դիմաց առկա են վերջինների ու հրամանատարների ստորագրությունները: Գումարները հանվել են օլիգարխների հաշիվներից»,- հավելել է նա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS