Վարչապետի երեկվա երևանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

ակ» օրաթերթը գրում է․

Այսօր Արամ Մանուկյանի արձանի բացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոտքով քայլելով հասավ մինչև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ: Armeniasputnik-ի լրագրողը նկատել է, թե ինչպես է Ամիրյան փողոցում անսպասելիորեն վարչապետին մոտեցել մի տղամարդ ու տարօրինակ խնդրանք հայտնել։

«Հոպա՛ր, մեզ ատոմային ռումբ է պետք»։ Տղամարդուն հաջողվել է ծիծաղեցնել վարչապետին, սակայն վերջինս չի պատասխանել նրան: Նիկոլ Փաշինյանի թիկնապահների հարցին, թե ինչի համար է քաղաքացուն ատոմային ռումբ հարկավոր, տղամարդը խառը պատասխան է տվել, սակայն կցկտուր արտահայտություններից դատելով` վերջինիս նպատակն է եղել վրեժ լուծել թուրքերից։

Նշենք, որ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությունից հետո քաղաքացիների ամբողջ ուշադրությունը սեւեռված էր միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի վրա: Վարչապետին տեսնելիս շատերն էին ուրախությունից բղավում ու էմոցիոնալ վարք դրսեւորում:

Ճանապարհին Փաշինյանին քաղաքացիների բազմություն էր շրջապատել, նրանք բոլորը ցանկանում էին վարչապետի հետ սելֆի անել։ Հանրապետության հրապարակ կայարանի մոտ մի խումբ կանանց վերջապես հաջողվեց սելֆի անել Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք բղավում էին` մեռնեմ ջանիդ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության շրջանում աննախադեպ սեր է վայելում։ Նա հաճախակի է քաղաքացիների հետ շփվելու առիթ ունենում եւ հնարավորության դեպքում երբեմն զբոսնում է քաղաքի փողոցներով, ճիշտ է` թիկնապահների ուղեկցությամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS