Որպեսզի հանրահավաքի մասին նախորդ ստատուսս որոշները ընդհանուր ամբողջ ժողովրդի մասին չհասկանան, հիմա բուն հանրահավաքի գնալու մասին փորձեմ գրել, թե դա ինչ կտա մեզ:
Ցանկացած խնդիր, որը կարող է ազդել Հայաստանի ազգային անվտանգության վրա պետք է լուծել միահամուռ ուժերով, առանց անձնական շահերի:
Հիմա աշխարհին ապացուցելու խնդիր ունենք, որ մեր երկրի ներքին հարցերի լուծողը մենք ենք՝ ՀՀ քաղաքացիները, ովքեր այդ հարցերը լուծելու իրավունքը տվել են վարչապետին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին:
Այսինքն հրապարակում հավաքված քաղաքացիները հանդիսանալու են հետագայում Նիկոլ Փաշինյանի խոսքի ուժը, որովհետև Փաշինյանը իր բոլոր հանդիպումներին մատնանշելու է հանրահավաքին եկած ժողովրդին և հանդես է գալու նրանց անունից:
Ոչ մի պետության ղեկավար չի կարող ճնշել ժողովրդին, նրանք սովորաբար ճնշում են այդ երկրի ղեկավարին, իսկ այս դեպքում ժողովուրդը բացառում է այդ տարբերակը:
Բոլոր նրանք , ովքեր գոնե 5 րոպե ազատ ժամանակ կունենան, թող ներկա լինեն օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքին, միայն թե թող գան նրանք, ովքեր մտածում են երկրի ապագայի ու անվտանգության մասին, անձնական շահերի հետևից հրապարակ գալը չի խրախուսվում:
Աշոտ Ասատրյան
Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք