«Վարչապետի հետ համագործակցության արդյունքում կունենանք այն Հայաստանը, որին ձգտում ենք»․ Գաբի Գալոյան July 24, 2018 Արևիկ Գրիգորյան Գաբի Գալոյան, Թավշյա հեղափոխություն, Վարչապետ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Գաբի Գալոյանը ասել է․ «Ես եղել եմ թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը, երգել եմ Հանրապետության հրապարակում, հույս եմ ներշնչել ժողովրդին, փառք Աստծո, այդ հույսերն արդարացել են, սակայն ես իմ տեսակով ընդդիմադիր եմ։
Միշտ էլ տեսնում եմ խնդիրներ, որոնք արդի են բոլոր իշխանությունների օրոք։ Արդարության կողմնակից եմ՝ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության գլուխ»,- նման տեսակետ է հայտնել երգչուհին, ով, ի դեպ, պարբերաբար բարձրացնում է հանրության խոցելի խմբերի խնդիրները։
Երգչուհու խոսքով՝ որևէ մեկը չպետք է կորցնի իր սթափությունը․ «Ամեն դեպքում, վարչապետի հետ համագործակցության արդյունքում, կարծում եմ, կունենանք այն Հայաստանը, որին այդքան ձգտում ենք։ Պարզապես պետք է վստահենք իրար»։ Հարցին, թե երգարվեստում կա հեղափոխություն անելու կարիք, երգչուհին պատասխանել է․ «Ինչ-որ քաոսային վիճակ եմ նկատում մեր երգարվեստում․որակյալ պրոդուկտը չի գնահատվում, դրան չեն ծափահարում։ Մարդիկ չեն հասկանում ինչ են ուզում, արտիստներն էլ իրենց հերթին չեն կողմնորոշվում»։ Ավելի մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում։
Նյութի աղբյուրը՝ http://bavnews.am