Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները երդվել են առաջին անգամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մյուս անդամները երդվել են առաջին անգամ.

Այսօր մայիսի 21-ին նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:

Առաջինը երդման տեքստը  ընթերցել է Նիկոլ Փաշինյանը, ապա՝ կառավարության մյուս անդամները: «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS