ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատ ժամանակ էր գտել կնոջ` Աննա Հակոբյանի հետ քաղաքի հարմարավետ սրճարաններից մեկում ընթրելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունի։ Սակայն ինչպես իսկական հայ` նա չի հրաժարի մի կտոր հայկական ավանդական մանղալի խորովածից։ Այս մասին վարչապետը հայտնել է Sputnik Արմենիայի թղթակցի հետ բացառիկ զրույցում։
Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ այս երեկո ընթրում էր Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, որտեղ դեռ տասն օր առաջ մարդիկ հավաքում էին` նրան սատարելու համար։
«Աղանդերի հարցում առանձնահատուկ նախընտրություն չունեմ, բայց չեմ հրաժարվի ո՛չ թեյից, ո՛չ սուրճից։ Այդ երկու ըմպելիքն էլ սիրում եմ», – ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։