Նախաճաշի բոլոր տարբերակներից վարսակի փաթիլները կարող են ամենաօգտակարը լինել:
Վարսակի դիետա. 7 օրում նիհարեք 5 կգ
Դրանք հարուստ են բջջանյութով և այլ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով:
1. Վարսակը կարող է լավացնել մաշկը
Վարսակի օգտագոծումը կարող է օգնել հանգստացնել մաշկը: Այն կվերացնի գրգռվածությունը և բորբոքումը: Պատճառն այն է, որ վարսակի շիլան օգնում է նորմալացնել մաշկի рН-ի մակարդակը: Ուստի վարսակով վան-նան հաճախ խորհուրդ է տրվում մաշկի քորի կամ գրգռվածության բուժման համար: Այն փափկեցնում և խո-նավեցնում է մաշկը՝ պաշտպանելով պոտենցիալ գրգռիչներից:
2. Վարսակը կարող է լավացնել մարսողությունը
Պարբերաբար նախաճաշին վարսակի օգտագործումը կարող է օգնել լավացնել մարսողությունը: Այն էներգիա կտա օրը սկսելու համար և կնպաստի մարսողական համակարգի վիճակին՝ լավացնելով նյութափոխանակութ-յունը:
3. Վարսակը կարող է նվազեցնել դիաբետի առաջացման ռիսկը
Վարսակի լուծվող մանրաթելերը կօգնեն ավելի երկար ժամանակով հագեցածություն զգալ և կարգավորել գլյու-կոզայի մակարդակն արյան մեջ:Վարսակի օգտագործումը նաև կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը, նվազեց-նել քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային հիվանդությունների ռիսկը:Օգտակարության համար պետք է օգտագործեք հերկուլես, ոչ թե արագ պատրաստվող վարսակի շիլա:
Բաղադրիչները՝
1․ 1 բաժակ հերկուլես
2․ 2 բաժակ ջուր
3․ 1 ճ. գ. ստևիա
4․ 2 ճ. գ. բնական մեղր
5․ 1 թ. գ. դարչին
6․ 1/8 թ. գ. վարդագույն հիմալայան աղ
Պատրաստումը՝
1. Կաթսան դրեք կրակին, ջուր լցրեք և հասցրեք եռման վիճակի: Հենց ջուրը սկսի եռալ, ավելացրեք մնացած բոլոր բաղադրիչները և սկսեք խառնել: Երբ բաղադրիչները խառնվեն, կրակը առավելագույնս դանդաղեցրեք, վարսակը եփեք մարմանդ կրակի վրա:
2. Շիլան պետք է եփեք մոտ 5 րոպե՝ պարբերաբար գդալով խառնելով: Շիլան վերցրեք կրակի վրայից, լցրեք ափսեի մեջ: Վրան օրգանական մեղր լցրեք կամ լրացուցիչ դարչին ցանեք՝ բույրի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
Եղեք առողջ և գեղեցիկ