6 տարի առաջ Դեյվ Թայլերը գնաց վարսավիրանոց մազերը կտրելու համար:
Դրանից 3 օր անց նա աշխատանքի գնալու ճանապարհին ուղղակի դադրեց զգալ իր աջ կողմը և ընկավ գետնին:Նրան տարան հիվանդանոց:Պարզվեց նրա մոտ ինսուլտ էր:
Այսօր 45-ամյա Դեյվը չի կարողանում մեքենա վարել և դեռևս տառապում է տարբեր հիվանդություններից և բարդություններից:
Ինչպե՞ս էր դա տեղի ունեցել:Ամեն բան սկսվել էր վարսավիրանոցից: Բանն այն է,որ այնտեղ հաճախորդները մազերը լվանալու համար գլուխը ետ են տանում,որի արդյունքում վիզը հենվում է լվացարանի եզրին:
Դա կարող է բերել ուղեղը սնուցող քներակի սեղմանը,իսկ դրա արդյունքում կարող է խաթարվել գլխուղեղի արյան մատակարարումը և առաջանալ տրոմբ:Հենց դա էր պատահել Դեյվի հետ:
3 օր անց տրոմբը պոկվեց, և նրա մասնիկները փակեցին ուղեղի արյունատար անոթները,ինչը հանգեցրեք ինսուլտի:
Այժմ Դեյվը մարդկանց զգուշացնում է դրա մասին:Դեպքից հետո նա դատարանի միջոցով ստացել է 90.000 ֆունտ փոխհատուցում:Ինչպես հաղորդում են թերթերը Դեյվը միակ տուժողը չէ:
1993թ. նույնիսկ ներմուծվեց գեղեցկության սրահի սինդրոմ տերմինը,որն առաջին անգամ օգտագործեց ամերիկացի նյարդաբան Մայքլ Վայնտրաուբը:
Նա գրանցել էր 5 այդպիսի դեպք 54-84 տարեկան այցելուների մոտ:Բժիշկները խորհուրդ են տալիս այդ տարիքի մարդկանց գլուխը չթեքել 15 աստիճանից ավելի:Առավել ևս ուղեղի սնուցման խնդիրների առկայության դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Newsmedia24.ru-ն