Վերելակից դուրս գալով ձայներ լսեցի. Փաստորեն սկեսուրս փչացրեց ծննդյանս տոնը…

Գիտե՞ք, ինչ է ինձ հետ կատարվել…Սկեսուրս, ինչպես միշտ, փչացրել է օրս…

Ես ու ամուսինս առանձին ենք ապրում, իսկ սկեսուրս իր տանն է ապրում երկրորդ ամուսնու և նրա երեխաների հետ:Ծննդյանս նախօրեին ամուսնուս հետ միասին ուտեստներ էինք պատրաստում, քանի որ հաջորդ օրը երկուսս էլ աշխատանքի պիտի գնայինք, իսկ երեկոյան հյուրեր էին գալու:

Ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ տորթն արդեն սառնարանում էր: Հանգիստ խղճով գնացինք քնելու:

Երեկոյան ամուսինս մեքենայով եկավ իմ հետևից և միասին տուն վերադարձանք:

Հենց դուրս եկա վերելակից, մեր տանից ձայներ լսեցի: Վազելով ներս եկանք և գեղեցիկ պատկեր բացվեց մեր առաջ. սկեսուրս, ամուսինը և երկու անշնորք երեխաները ավիրել էին ամենը, ինչ հնարավոր էր: Սառնարանից հանել և կերել էին ամեն ինչ…

Սկեսուրս տեսավ մեզ և ժպտալով ասաց.

Ձեզ էլ ենք հավից պահել, քաղցած եք, չէ՞:

Ես ու ամուինս շոկի մեջ էինք, կես ժամից պիտի գային մեր հյուրերը, իսկ մեր տանն արդեն ոչինչ չկար: Նույնիսկ տորթը, իմ ծննդյան օրվա տորթն էին կտրել՝ առանց ինձ:

Արագ զանգեցի բոլորին և խնդրեցի չգալ, իսկ ամուսինս որոշեց, որ մեր տան բանալին այլևս պետք չէ իր մորը:Այդ օրն ամուսնուս հետ միասին գնացինք ռեստորան, որպիսի շատ չտխրեմ, բայց միևնույնն է, սկեսուրիս այդ արարքն ինձ շատ բարկացրեց և նեղացրեց:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS