Վերջապես համարձակություն ունեցա պատմել մայրիկիս, թե ինչպես է վարվել ինձ հետ հայրս երկար ու ձիգ 5 տարի շարունակ․․․Իմ ա-
մենահպարտ պահը (չնայած, որ այն ժամանակ այդպես չէի կարծում) այն էր, որ ես մայրիկիս, թե ինչպես է հայրս վարվել ինձ հետ 5 տա րի շարունակ: Եվ այդ ժամանակ ես փոքր էի:Բայց այդ ամենը պատմելը իմ ուժերից վեր էր: Ես հազիվ էի կարողանում շրթունքներիս արանքից հանել բառերը և վախենում էի մորս վերաբերմունքից:
Բայց մի օր, երբ նա դեռ պառկած էր անկողնում, նստեցի բազմոցին ամեն բան պատմեցի մորս:Մայրս մի գրություն գրեց, դրեց խոհան ոցի սեղանին,վերցրեց ինձ ու մենք դուրս եկանք տնից:Գրության մեջ ասվում էր, որ նա պետք է հեռանար այդ տնից մինչև մեր վերա դառնալը: Ամենաահավորը մեր վերադարձն էր: Երբ մենք վերադարձանք, սեղանին էլի գրություն կար, որը ինքնասպանության մասին էր
Մենք զանգահարեցինք ոստիկանություն, որպեսզի համոզվենք , որ նրա արարքի ճշտության մեջ, և ոստիկանությաւնը գտավ նրան:
Նա ոչ մի ինքնասպանություն էլ չէր կատարել, այլ դա նրա հերթական խաբեությունն /շանտաժ/ էր: Ես շատ հպարտ էի, որ կարողա-
ցա հավաքել իմ ուժերը, չնայած, որ դրանք նա ինձանից խլել էր դեռ փոքր տարիքում, և պատմեցի մորս:
Այն օրվանից անցել է ավելի քան 15 տարի և իմ /վիրավորված հայրիկս/ ոչ մի անգամ կապ չի հաստատել մեզ հետ:Վերջապես ես լսեցի, որ նա գտել է նոր կին: Հուսով եմ, որ նրանք երեխաներ չունեն, որ նա նույն կերպ վարվի նրանց հետ ինչպես դա տեղի էր ունեցել ինձ հետ: