Վերջերս մի իրավիճակի ականատես եղա, ու անկեղծ՝ շատ զարմացա: Շատերն են ասում, որ երիտասարդ մայ-րիկները չեն կարողանում երեխա դաստիրակել, սակայն դա սուտ է: Ոմանք ուղղակի հրաշալի են իրենց դրսե-վորում այդ բարդ գործում:Մի օր վաղ առավոտյան երթուղայինով գնում էի աշխատանքի:
Կանգառներից մեկում մի աղջիկ նստեց, երևի 25-26 տարեկան էր, որդին առաջին-երկրորդ դասարանցու տեսք ուներ: Մի ազատ տեղ կար: Երիտասարդ մայրիկը նստեց ու վերցրեց երեխայի պայուսակը: Որդին ուղղակի կանգնած էր մոր կողքին:
Մի քանի րոպե անց երթուղայինում նստած կանայք սկսեցին հայացքներ գցել այդ աղջկա վրա, միմյանց ինչ-որ բան շշնջալ: Ի վերջո, մի տարեց կին դիմեց նստած աղջկան:
-Այս ինչ մայրիկներ են մեր ջահելները: Ինքդ հարմար նստել ես, իսկ խեղճ երեխան մի կերպ կանգնած է ողջ ճա-նապարհին:
-Տիկին ջան, ինչու՞մն է խնդիրը: Հիմա դուք դժգոհ եք, որ տղաս կանգնած է, հետո էլ կասեք՝ անշնորք է, մեծե-րին տեղ չի զիջում: Ես ուժեղ տղամարդ եմ մեծացնում, իսկական տղամարդ, ով կհարգի կանանց փոքր տարի-քից, այնպես որ մի սկսեք: Ես եմ ուզում նրան այդպես դաստիրակել: Թե՞ դուք դեմ եք:
Այդ խոսքերից հետո բոլորը լռեցին:Կարծում եմ, նա իրավացի էր: Չես կարող տղային մի օրում տղամարդ դարձնել, կարծում եմ՝ դա պետք է մանկուց սերմանել: