Վերջնակապես խզել եմ մայրիկիս հետ բոլոր կապերը…Իմ երեխան մորս պատճառով կոմպլեքսավորված ու կաշկանդված է մեծանում

Վերջնակապես խզել եմ մայրիկիս հետ բոլոր կապերը…Իմ երեխան մորս պատճառով կոմպլեքսավորված ու կաշկանդված է մեծա-
նում

Մայրս փչացրել է իմ մանկությունը,իսկ հիմա անցել է թոռանը:Նա ասում է,որ բարի նպատակներ հետապնդելով է նման բան անում,
բայց ես տեսնում եմ,որ երեխաս տուժում է դրա պատճառով:Ու հենց դրա համար էլ որոշել եմ դադարեցնել աղջկաս ու մայրիկիս շը-
փումը:Մայրս պրոֆեսիոնալ պարուսույց է: Նա իր կյանքի մեծ մասն անցկացրել է բալետի դասարանում, ու միշտ եղել է շատ նիհար:

Որքան հիշում եմ մորս, միշտ բարակ գոտկատեղ է ունեցել, ու ոչ մի ավելորդ գրամ: Նա մինչ օրս էլ շարունակում է աշխատել նույն
տեղում:Ես այլ տեսակի կազմվածք ունեմ: Ավելի խոշոր եմ, ավելորդ քաշ հավաքելու հակում ունեմ: Դպրոցական տարիքում մայրի-
կիցս շատ էի կշռում, ու դա նրան ահավոր բարկացնում էր:

Նա ինձ հարյուր անգամ ստիպել է դիետաներ պահել,փորձել էի իմ մեջ բալետի հանդեպ սեր սերմանել,բայց ես դեմ էի: Հասակակից-
ներիս հետ համեմատած նույնիսկ նիհար էի, իսկ ահա մայրիկիս կողքին խոզուկ էի թվում:Զարմանալի չէ, որ կոմպլեքսավորված էի
և մանուկ հասակում, և դեռահասության շրջանում:Երբ ամուսնացա, երջանիկ էի, որ մորս ամեն օր չեմ տեսնելու:

Ու կարծես ամեն ինչ լավ էր, բայց վերջերս մայրիկս սկսեց առանձնակի մեծ ուշադրություն դարձնել դստերս: Նա 4 տարեկան է, ու
տատիկին շատ քիչ է տեսել, որովհետև վերջինս միշտ զբաղված է: Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ նա զարմանալի կերպով կարո-
ղանում է ազատ ժամանակ գտնել ու գալ մեր տուն: Հաճախ խնդրում է, որ աղջկաս մի գիշերով իր մոտ թողնեմ:

Ասում է՝ իբր այդ կերպ ուզում է լրացնել բացթողումները, իսկ ինձ էլ հանգստանալու հնարավորթյուն տալ:Ինչ խոսք, ինձ դա իսկա-
պես անհրաժեշտ է: Օգնող չունեմ, երեխաս մանապարտեզ չի հաճախում, ու շնորհակալ էի մորս, մինչև որ օրեր առաջ չիմացա ճշ-
մարտությունը: Պարզվեց, որ մայրս ինձանից թաքուն դստերս տանում է բալետի, ու դա բավական չէ, երեխայի ուղեղը լցնում է դիե-
տաների վերաբերյալ իր գաղափարներով:

Պատկերացնու՞մ եք,4 տարեկան երեխաս արդեն մի քանի օր է հրաժարվում նորմալ սնվել,քանի որ տատիկն ասել է՝եթե շատ ուտես,
կգիրանաս ու չես կարողանա քայլել…Ուղղակի խոսքեր չունեմ…Երեխայիս հետ բացատրական աշխատանքներ եմ տանում, ու հա-
մոզված եմ, որ սա իմ ու մորս վերջին շփումն էր, էլ չեմ խոսում դստերս մասին…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS