Վիճակախաղում խոշոր գումար շահելու մասին կնոջ կատակը իրականություն է դարձել

Բրիտանիայի Ուիթլսեյ քաղաքի Քեմբրիջշիր քաղաքի բնակչուհին խաբել է ամուսնուն, թե վիճախաղում հաղթել է, սակայն շուտով իսկապես մեծ գումար է շահել: Այս մասին գրում է The Guardian-ը:

Օգոստոսի սկզբին 28-ամյա Շարլոտ Փեյթը որոշել է խաղ խաղալ ամուսնու գլխին՝ ասելով, որ վիճակախաղով 250.000 ֆունտ է շահել: Երեք շաբաթ անց կատակն իրականություն է դարձել. նրա վիճակախաղային հաշվին եղած վերջին մեկուկես ֆունտը նրան մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ է բերել:
Ամուսինները նախատեսում են գումարով նոր տուն գնել՝ երեխաների համար առանձին սենյակներով:

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS