Հայաստանի ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ «Hetq.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
«Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ», — ասված է ՀՔԾ հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն: