«Տաղանդավոր ազգ ե՞նք…». Արմեն Դուլյան

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Տաղանդավոր ազգ ե՞նք…

Մի անգամ ամերիկացի հայտնի հաղորդավար Բարբարա Ուոլթերսը հյուր էր հրավիրել Քարդաշյան քույրերին ու շատ անկեղծորեն ասել նրանց՝ Ախր դուք որևէ տաղանդ չունեք՝ ոչ լավ երգում եք, ոչ լավ պարում եք, ոչ լավ դերասանություն եք անում…
Հիմա Հայաստան է ժամանում մեկ այլ հայ՝ Դեն Բիլզերյանը, որի տաղանդների մասին նույնպես շատ դժվար է խոսել՝ հայտնի է միայն, որ սիրում է պոկեր, աղջիկ, զենք ու կենդանիներ…
Ու այս երկու հայերն էլ շատ հայտնի են աշխարհում՝ չունենալով որևէ տաղանդ… Իմ կարծիքով, սա շատ խորհրդանշական է…. Չեմ ուզում ասել, որ անտաղանդ ենք… Բայց, համաձայնեք, ախր հայաստանյան մեր իրականությունն էլ ամեն օր ապացուցում է, որ շատ հանգիստ կարող ես առաջ շարժվել ու հայտնի դառնալ՝ առանց որևէ տաղանդ ունենալու… Հո դեմ չեք..

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS