Երբեւէ մտածե՞լ եք, ինչու են ձեր թվային ժամացույցները, ձեր մի քանի օրվա բացակայությունից հետո, սխալ ցույց տալիս ժամանակը: Դուք կարծում եք, որ էլեկտրաէներգիայի անջատում է եղել: Եթե նույնիսկ եղել է, ապա որքա՞ն է դա տեւել: Գուցե մի քանի օր: Իսկ դա նշանակում է, որ սառնարանում եղած ձեր մթերքներն ամբողջությամբ փչացել են, իսկ էլեկտրաէներգիայի վերականգնվելուց հետո կրկին սառել են, ու դուք ոչինչ չեք նկատել:
Սա շատ վտանգավոր է: Փչացած մթերքը դառնում է բակտերիաների ու սալմոնելայի աղբյուր:
Նման խնդիրներից խուսափելու համար ձեզ անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր եւ մետաղադրամ:
Բաժակով ջուրը դրեք սառցախցիկը, սառույց դառնալուց հետո վրան դրեք մետաղադրամ եւ թողեք սառցախցիկում:
Հանգստից վերադառնալուց հետո ստուգեք, թե բաժակի որ հատվածում է գտնվում մետաղադրամը: Եթե այն մակերեսին է, ապա էլեկտրաէներգիայի անջատում չի եղել, իսկ եթե մետաղադրամը բաժակի հատակին է, ապա էլեկտրաէներգիայի անջատումը տեւել է բավականին երկար, քանի որ ջուրը լրիվ հալվել է, եւ մետաղադրամը հայտնվել է բաժակի հատակին: Այս դեպքում սառնարանի մթերքը ավելի լավ է չօգտագործել:
Սա հրաշալի միջոց է երկարատեւ բացակայությունների դեպքում:
Հավանեցի՞ք, կիսվեք ընկերների հետ:
Թարգմանությունը կատարվել է www.nastroy.net կայքից: