Տանն միշտ անպակաս էին սկանդալները, կռիվներն ու դժգոհությունները…Առակ, որ պիտի իմանա ամեն մարդ

Տանն միշտ անպակաս էին սկանդալները, կռիվներն ու դժգոհությունները…Առակ, որ պիտի իմանա ամեն մարդ։Իմաստուն առակ.
ո՞րն է ընտանիքի իմաստը…ամենակարևոր խոսքերը։Մի տղամարդ այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցե-
ղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություններում սկանդալների պատճառով․ Երբ նա դեռահաս էր, որոշեց,
որ իր ընտանիքում այդպես չի լինի, և ինքն ամեն ինչ կանի, որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:

Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ:Տանն անպակաս էին սկանդալ-
ները, կռիվներն ու դժգոհությունները:Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունե-
նալու մասին: Հանդիպելով ապագա ամուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր
մտածել, որ սխալվել է ընտրության հարցում:

Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարողանում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժբախտ
ընտանիքներին: Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի:Երկար ժա-
մանակ էին գնում, հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս:

Տարավ մի սենյակ,որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ:Սեղանի մեջտեղի հատվածում դրված էր հա-
մեղ ուտեստով կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ: Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր
չէր ուտել:Մարդիկ քաղցից մահանում էին,չնայած, որ ուտելիքն այդքան մոտ էր…Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ:

Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին: Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մար-
դիկ…միմյանց էին կերակրում: Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:Ամուսիններն ամեն ինչ
հասկացան, գնացին տուն և սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի
իմաստը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS