Տան հարսը պետք է սկեսուր-մայրիկից 2 ժամ շուտ արթնանա, 2 ժամ էլ ուշ քնի․Այլևս չէի դիմանում այդ ամենին։Այս գարնան ավար-
տին ամուսինս առաջարկեց ամառն անցկացնել իր ծնողների ամառանոցում: Մենք երկու երեխա ունենք. որդիս 9 տարեկան է, իսկ
աղջիկս՝ 7 ամսական: Դե ես էլ մտածեցի, որ երկուսին էլ չի խանգարի բնությունն ու մաքուր օդը:
Բացի այդ ամուսինս վստահեցնում էր, որ իր ծնողները դեմ չեն, ընդհակառակը, ուրախությամբ ժամանակ կանցկացնեն թոռների
հետ: Որոշեցինք, որ մենք կգնանք, իսկ ամուսինս կգա մեզ մոտ բոլոր հանգստյան օրերին:Ես ուրախ էի, որ ամառը լավ ու հաճելի
անցկացնելու հնարավորություն ենք ստացել:
Բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, սխալվում էի…Սկեսուրս ու սկեսրայրս միրգ ու բանջարեղեն են աճեցնում իրենց հողամասում,
ու հաճախ գնում են քաղաք՝ բերքը վաճառելու:Ու հենց առաջին անգամ, երբ նրանք պատրաստվում էին գնալ առևտրի, սկսեսուրս
ասաց, որ մինչ իրենց վերադարձը անեմ տան բոլոր գործերը ու ուտելու բան պատրաստեմ:
Մեծ տան մեջ ամեն ինչ իրար խառնելու համար որդուս ընդամենը մի քանի րոպե է պետք, իսկ փոքրս անդադար պահանջում է իմ
ուշադրությունը: Ես այնքան լարված էի ու այնպիսի սթրեսի մեջ էի, որ քաղաքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել: Բնութ-
յունը վայելելու մասին խոսք չէր կարող գնալ:Սկեսուրիս հետ պայմանավորվել էինք, որ հողամասի աշխատանքներն իր վրա են, իսկ
ես զբաղվում եմ տան մաքրությամբ և ուտելիք պատրաստելով:
Քանի որ աղջիկս գիշերը մի քանի արթնանում է, ես մինչ երեկո ուժասպառ եմ լինում: Ու դրա համար էլ երեխաներիս պառկացնում
եմ ժամը 9-ին, ու ես էլ նրանց հետ միասին քնում եմ:Ես վստահ էի, որ սկեսուրիս հետ լեզու եմ գտել: Առհասարակ, նրանց այնքան էլ
լավ չէի ճանաչում, քանի որ միշտ հանդիպել ենք միայն առիթներին: Սա մեր միասին ապրելու առաջին փորձն էր, ու ինձ թվում էր,
որ ամեն ինչ հրաշալի է:Բայց էլի սխալվում էի…
Երբ հերթական անգամ եկավ ամուսինս, ասաց, որ մայրը զանգել է իրեն ու բողոքել ինձանից: Նեղացած է, քանի որ իրեն չեմ օգնում
հողամասում, քնում եմ բոլորից շուտ ու առհասարակ, լավ հարս չեմ, եթե սկեսուրից ու սկեսրայրից շուտ եմ քնում ու ավելի ուշ արթ-
նանում: Բայց այն, որ գիշերվա կեսն արթուն եմ մնում,դա ոչ մեկին չի հետաքրքրում:Բացի այդ,սկեսուրիս բարկացրել է այն փաստը,
որ դստերս անկողինը չեմ փոխում ամեն օր. դա իր կարծիքով հակասում է հիգիենայի կանոններին:
Գուցե ես անթերի տան տնտեսուհի չեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու պիտի դուրս գամ կաշվիցս,միայն թե գոհացնեմ սկեսուրիս…
Հաջորդ օրը հավաքեցի իրերս ու ամուսնուս հետ վերադարձանք քաղաք: