Տատիկի մահից 6 տարի անց թոռները ավտոտնակում մի չհրկիզվող պահարան գտան և բացեցին այն․․․Նման բան ոչ ոք չէր սպասում

Որքանով ենք լավ պատկերացնում, թե ինչպես են մեր տատիկներն ապրել երիտասարդ տարիքում: Ցավոք, ոչ բոլորն են հետաքրքրված իրենց հարազատների կյանքով: Այսպիսով, «Reddit» կայքի ամերիկյան օգտատերերից մեկը ծանոթացավ իր ազգականի բուռն կյանքին միայն այն ժամանակ, երբ նա արդեն մահացել էր:

Տատիկի մահից 6 տարի անց նրա ժառանգները սկսեցին տան իրերը դասավորել, նորոգել: Ավտոտնակում նրանց ուշադրությունը գրավեց զանգվածեղ մի չհրկիզվող պահարան: Բարեբախտաբար, հարկ չեղավ դիմել ավտոգենի օգնությանը, քանի որ կոդը հեշտ հայտնաբերվեց:

Սեյֆը բացելով` ընտանիքն ապշեց: Ներսում էին բանկային դրամապարկեր էին և զենքեր:Ակնհայտ է,որ տատի-կը բուռն երիտասարդություն էր ունեցել, եւ հավանաբար սերտորեն կապված էր եղել ավազակախմբերի հետ: Պարկերի մեջ կային 800 հատ արծաթադրամներ` 25 ցենտից մինչեւ 1 դոլար: Դրանցից ամենահները կտրվել էին 19-րդ դարի վերջում, սակայն մետաղադրամների մեծ մասն արդեն 20-րդ դարից էր:

Ամենանոր արծաթադրամը 1964 թ. 50 ցենտանոցն էր: Չնայած տատիկի հավաքածուն մետաղադրամների հա-վաքորդների համար արժեքր չուներ, հայտնաբերված մետաղադրամներն ընդհանուր առմամբ գնահատվեցին 15.000 դոլար:Սեյֆում պահվում էին նաեւ Winchester 30/30  հրացան եւ  410 տրամաչափի կարաբին,  իրենց փաստաթղթերով: Զենքերը մարտական ​​պատրաստության վիճակում էին: Ակնհայտ էր, որ դրանք խնամել, պարբերաբար մաքրել են:

Ահա թե ինչպիսի անակնկալներ են երբեմն տատիկները մատուցում իրենց թոռներին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS