Տատս ինձ հարցրեց. «Գազար, ձու, թե սուրճ», ո՞րը կընտրես. իմաստուն տատիկի պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուրը․․․

Տատս ինձ հարցրեց. «Գազար, ձու, թե սուրճ», ո՞րը կընտրես. իմաստուն տատիկի պատմությունը պետք է իմանա յուրաքանչյուրը․․․
Մի անգամ թոռնուհին շատ նեղված եկավ իր տատիկի տուն՝ պատմելու իր կյանքի մասին: Այն, որ իր համար դժվար է և պատրաստ
է արդեն բաց թողնել ձեռքերը: Աղջիկը հոգնել էր այն ամենից, որ անընդհատ ինչ-որ խնդիրներ էին առաջանում իր կայնքում: Տատի-
կը մտածեց և նրան տարավ խոհանոց` վերցրեց երեք կաթսա. առաջին կաթսայի մեջ լցրեց թարմ գազար, երկրորդի մեջ՝ ձու, իսկ
վերջին կաթսայի մեջ լցրեց սուրճ:

Եվ հետո առանց որևէ բառ ասելու դրեց կրակին:Որոշ ժամանակ անց տատը սուրճը լցրեց բաժակի մեջ, ջրից հանեց գազարը և
ձուն և դրեց ափսեի մեջ: Եվ հետո, դիմելով իր թոռնուհուն, հարցրեց.

֊Ասա ինձ, ի՞նչ ես տեսնում:

֊ Գազար, ձու և սուրճ, պատասխանեց թոռնուհին:

Նա աղջկան կանչեց ավելի մոտ և խնդրեց մատներով դիպչել գազարին:Թոռնուհին դա արեց և նկատեց, որ գազարն ավելի փափուկ
է դարձել: Հետո տատը խնդրեց կոտրել ձվի կեղևը: Աղջիկը կոտրեց և տեսավ, որ այն եփված է:Եվ վերջապես, տատը խնդրեց սուր-
ճից մի կում խմել: Թոռնուհին փորձեց տաք սև սուրճը, զգաց հաճելի համն ու բույրը և հարցրեց.

֊ Տատիկ, այս ամենն ի՞նչ է նշանակում: Եվ տատիկը բացատրեց.

֊Այդ մթերքներից յուրաքանչյուրը կանգնած էր նույն բարդ իրավիճակի առջև՝ եռացող ջրի, բայց սրանցից յուրաքանչյուրը բոլորովին
այլ կերպ է արձագանքել:Գազարը ուժեղ ու ամուր էր, բայց այն հայտնվելով եռացող ջրի մեջ մեղմեց և դարձավ թույլ: Ձուն փխրուն
էր և կարող էր կոտրվել փոքր-ինչ անհարմար շարժումից: Սակայն եռացող ջրի մեջ այն դարձավ ավելի ամուր և հիմա դա այնքան էլ
հեշտ չէ կոտրել:

Իսկ սուրճը բոլորովին այլ պատմություն է, քանի որ այն հայտնվելով ջրի մեջ ոչ միայն փոխվեց, այլև՝ փոխեց ամբողջ ջուրը, ուրեմն
սրանցից ո՞րն է քեզ նման։Երբ խնդիրները թակում են քո դուռը, ինչպե՞ս ես արձագանքում նրանց.Երազում էր հանգուցյալ տատիկի
և մոր …

Որպես գազար, ձու, թե՞ սուրճ,֊ Տատիկը հարցրեց իր թոռնուհուն:

Դուք նույնպես պետք է ինքներդ Ձեզ հարցնեք, թե ո՞վ եք դուք: Նմա՞ն եք արդյոք գազարին, որը երևում է ուժեղ և ամուր, բայց եթե
այն դժվարությունների առջև է կանգնում,անմիջապես փափկում և կորցնում է իր ողջ ուժը,ձվի՞ն,որը գալիս է այս աշխարհ փափուկ
և նուրբ սրտով, բայց հայտնվելով կյանքի հարվածներին, կարծրացած է դառնում, կամ գուցե դուք նման եք սուրճի՞:

Այս աննկատ խառնուրդը ոչ միայն փոխում է իրեն,այլև իր շուրջն ամեն ինչ, փոխում է այն հանգամանքները,որոնք Ձեզ ցավ էին բե-
րում: Եռացող սուրճը հրաշալի բույր է հաղորդում և ջրին տալիս է յուրահատուկ համ: Եթե Դուք սուրճին եք ​​նման, ապա երբ կյանքի
բոլոր հանգամանքներմ ամենավատն են,Դուք դրանք ընկալում եք ոչ թե որպես Ձեր ճանապարհի խոչընդոտ,այլ ավելի լավը դառնա-
լու և փոխելու իրավիճակը: Եղեք սուրճի նման: Ընդունեք ցանկացած անհաջողություն որպես սանդուղք,որը թույլ է տալիս բարձրա-
նալ մի փոքր ավելի բարձր՝ գագաթին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS