«Կասկադ» ձևի կտրվածքները կրկին ակտուալ են, ճիշտ է, ոչ բոլորի համար։
Շատ գանգուր կամ ծանր մազերով աղջիկները լավ կլինի հրաժարվեն այս կտրվածքից։
Առաջին դեպքում դուք պետք է մշտապես ուղղեք մազերը, իսկ երկրորդ դեպքում՝ դժվար թե կարողանաք մազերին անհրաժեշտ ծավալը հաղորդել, ինչի արդյունքում սանրվածքն այնպես չի նայվի, ինչպես ուզում էիք։
Մնացած բոլորի համար EnterTrain-ը «կասկադ» կտրվածքի գաղափարներ է ներկայացնում 2019 թվականը թարմ տեսքով սկսելու համար։