Սմիթ անունով տղամարդը մահամերձ վիճակում պառկած էր հիվանդանոցում:
Բուժքույրը, կինը, դուստրն ու երկու որդիները կանգնել էին նրա մահճակալի կողքին:
Սմիթը խնդրում է գտնել ևս երկու վկաների և տեսախցիկ տեղադրել, որպիսի ինքը հայտնի իր վերջին ցանկությունները, և երբ ամեն ինչ պատրաստ է լինում, նա սկսում է խոսել.
—Որդիս, ես ուզում եմ, որ դու քեզ վերցնես Մայֆերի տները:
Աղջիկս, քեզ եմ թողնում քաղաքի կենտրոնի գրասենյակները:
Սարա, իմ սիրելի կին, խնդրում եմ, վերցրու գետի ափին տեղակայված բոլոր բնակելի տները:
Բուժքույրն ու վկաները շոկ են ապրում, երբ հասկանում են, թե որքան հարուստ է այն ծերունին: Բուժքույրը շշուկով ասում է Սարային.-Տիկին, որքան աշխատասեր է եղել ձեր ամուսինը, որ կարողացել է նման ունեցվածք կուտակել:
Սարան պատասխանում է.
-Ունեցվա՞ծք…Այս ծերուկն ընդամենը փոստատար էր…