Տարեց կինը գալիս է բժշկի մոտ և ասում,-Բժիշկ, ես միշտ գազեր ունեմ, բայց դա չէ որ ինձ անհանգստացնում է

Բժիշկների պրակտիկայում ինչ զվարճալի դեպք ասես կարող է պատահել, բժիշկներն էլ սովորում են հումորով մոտենալ կամ գործի դնել հնարամտությունը:Սա այդպիսի իրական ու զվարճալի պատմություններից է:Մի տա-րեց կին գալիս է բժշկի մոտ.

— Բժիշկ, ես շատ գազեր ունեմ, բայց եթե անկեղծ լինեմ, դրանք ինձ երբեք չեն անհանգստացնում: Ես գազերն արձակում եմ անձայն ու առանց հոտի: Այ հենց այս պահին, ձեր կաբինետում ես մոտ 20 անգամ գազեր արձա-կեցի, բայց դուք ոչ լսեցիք, ոչ էլ հոտն առաք ու դուք նույնիսկ չզգացիք:

Բժիշկը կնոջը դեղորայք նշանակեց և խնդրեց գալ մեկ շաբաթ անց: Մեկ շաբաթ անց կինը գալիս է կրկին:

— Բժիշկ, -ասաց նա, — ես չգիտեմ, դուք ինձ ինչ դեղորայք եք տվել, բայց գազերը չեն դադարել, դրանք դուրս են գալիս անձայն, բայց շատ վատ հոտ ունեն:

Բժիշկն ասաց.

— Հիանալի, է նշանակում է հոտառությունը վերականգնվել է, մնում է վերականգնենք լսողությունը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS