Տարեց տղամարդը հարցրեց կնոջը, արդյոք վերջինս իրեն երբևէ դավաճանել է թե ոչ…Կնոջ պատասխանն ուղղակի անսպասելի էր
Մի օր երեկոյան տարեց ամուսնական զույգն ընթրում էր, երբ ամուսինը բռնեց կնոջ ձեռքը և ասաց.
-Սիրելիս, մենք արդեն 50 տարի ամուսնացած ենք, և ես ուզում եմ մի բան իմանալ: Այս 50 տարիների ընթացքում ինձ երբևէ դավաճ անե՞լ ես:
Կինն ասաց.
–Գիտես, սիրելիս, պիտի քեզ հետ անկեղծ լինեմ: Այո, երեք անգամ դավաճանել եմ: Բայց երեք անգամն էլ ունեն հարգելի պատճառ:
Պատասխանը դուր չեկավ ամուսնուն, բայց, միևնույնն է, նա որոշեց ճշտել հանգամանքները:
–Առաջին անգամ եղավ այն ժամանակ, երբ մենք կարող էինք կորցնել մեր տունը, քանի որ հիփոթեքը չէինք վճարել: Հիշու՞մ ես, գնացի բանկ՝ աշխատակցի հետ խոսելու, իսկ հաջորդ օրը նա ասաց, որ վարկի ժամկետը երկարացվել է:
Ամուսինը մի պահ լռեց, մտածեց, որ դա հանուն ընդհանուր շահի է եղել, և որոշեց լսել շարունակությունը:
–Երկրորդ անգամ եղավ այն ժամանակ, երբ մահվան շեմին էիր, իսկ սիրտդ վիրահատելու գումար չունեինք: Հիշու՞մ ես, հանդիպեցի բժիշկի հետ երեկոյան, իսկ հաջորդ օրը նա քեզ անվճար վիրահատեց:
–Հա, ինչպես չեմ հիշում, ես կարող եմ ներել քեզ, դու դա ինձ համար ես արել, իսկ երրորդ անգա՞մ:
–Երրորդ անգամ էլ ուզում էիր ձեր ակումբի տնօրեն ընտրվել, սակայն 73 ձայն պակասում էր…