Ամուսնացած աղջիկը գալիս է մոր մոտ և նրանից խորհուրդ հարցնում․
—Մայրիկ, ես շատ եմ սիրում ամուսնուս։ Բայց վերջերս հանդիպել եմ մի մի մարդու, և հիմա բոլոր մտքերս նրա մասին են։ Ես նույնիսկ մտովի չեմ ուզում դավաճանել ամուսնուս, բայց ուժ չունեմ այլ մարդու հանդեպ զգաց-մունքներիցս ազատվելու համար։ Ի՞նչ անեմ։
Մայրը բռնեց դստեր ձեռքը և ասաց․
—Աղջիկս, մեր զգացմունքները՝ ծաղիկներ են, որոնք աճում են մեր հոգում։ Քո հոգում հիմա երկու ծաղիկ կա։ Դրանցից մեկի գույնը այնքան էլ վառ չէ, բայց այնքան նուրբ և մաքուր է ամուսնուդ հանդեպ սիրո ծաղիկը, որը դու ինքդ ես ցանել։ Այն կծաղկի քո ամբողջ կյանքի ընթացքում և ուրախալի պտուղներ կտա, եթե դու ինքդ ջրես այն։
Մյուս ծաղիկը՝ վառ ու գեղեցիկ է, բայց կրքի թունավոր ծաղիկ է, որն աճել է քո հոգում՝ առանց քո թույլտվութ-յան, և վնասակար բույսի պես գողանում է առաջին ծաղիկի ուժերը։ Ընդ որում, այդ ծաղիկը անպտուղ է և եր-կար կյանք չի ունենա, որքան էլ որ ջրես։
Աղջիկս, դու ի զորու չես պոկել և շպրտել հոգուցդ երկրորդ ծաղիկը։ Այն կա։Բայց դու միշտ ընտրության հնարա-վորություն ունես։ Դու ինքդ կարող ես որոշել՝ որ ծաղիկը ջրել, իսկ որը՝ ոչ։Եթե ջրես միայն առաջինը, ապա երկ-րորդը շուտով կթառամի և կդադարի թունավորել քո հոգին։
Իսկ դուք համաձա՞յն եք մոր ասածի հետ։