Տարիներ առաջ ծնողներս ինձանից երես թեքեցին միայն նրա համար, որ չցանկացա աշխատել իրենց խանութում, իսկ հիմա՝ երբ
հասել եմ նպատակներիս․․․Գյուղը, որտեղ ես մեծացել եմ, ունի հպարտ կարգավիճակ ՝ «քաղաքային տիպ»: Սա գյուղ չէ, մենք նույ-
նիսկ ասֆալտ ունենք:Բայց դա տեղացիներիս կարծիքով է այդպես։ Ի վերջո այստեղ կա ընդամենը 5 հազար բնակիչ: Ամենամոտ
քաղաքը մեքենայով երեք ժամ հեռավորության վրա է այն էլ քանդված ճանապարհով, իսկ խոշոր քաղաք հասնելու համար հարկա-
վոր է 8 ժամ:
Սա հենց այն էր, ինչից օգտվեցին էին մայրս և հայրս, երբ 90-ական ներին սկսեցին իրենց բիզ նեսը: Նրանք մեքենա ունեին: Ծնող-
ներս իրենց ամբողջ կյանքն աշխատել են փայտանյութի արդյունաբերության ֆերմայում, իսկ նրանց աշխատավարձը բավականին
բարձր էր, գումարած հավելավճարները:Այնպես ստացվեց, որ վերաշինված փայտանյութի արդյունաբերության ձեռնարկությունը
փլուզվեց, և մնաց միայն ու միայն մեքենան, և դրանից բացի ուրիշ ոչինչ:
Հիշում եմ, թե ինչպես էին վիճում ծնողներս, և այդ ժամանակ հայրս մեկնեց Մոսկվա: Եվ երբ նա հետ վերադարձավ, մենք նոր կյանք
սկսեցինք: Նա մայրաքաղաքից իր հետ մեծ գումար բերեց, որն իր եղբայրն էր տվել, և ինձ այժմ թվում է, որ նա իր կյանքում ոչ մի ճգ-
նաժամի չի ենթարկվել:Նա միշտ լողում էր գումարի մեջ:Այսպիսով, հայրիկիս վերադարձից հետո մեր ընտանիքում հայտնվեց ևս մեկ
երեխա <<խանութ>>:Այո,դա իսկապես երեխա էր, քանի որ ծնողներս այնքան շատ էին հոգի ներդնում նրա վրա,որ շատերը անգամ
չէին ներդրում իրենց երեխաների վրա:
Հիշում եմ, թե ինչպես նրանք շրջկենտրոնում <<գոմ>> վարձելու թույլտվություն ստացան (այլ կերպ չէր կարելի դա անվանել): Եվ հե-
տո նրանք իրենց ուժերով այդ <<գոմը>> իսկական գեղեցիկ խանութ դարձրին : Հիշում եմ, թե ինչպես բերեցին ապրանքները:Ես հի-
շում եմ նաև առաջին գնորդներին: Ժամա նակի ընթացքում նրանք ավելի ու ավելի էին շատանում: Մենք արդեն գումար ունեինք: Չնա-յած նրան, որ այդ աշխատանքի պատճառով ծնողներս շատ էին բացակայում տնից:
Նրանք միշտ խանութում էին: 14 տարեկանում ես սկսեցի աշխատել: Նախ արձակուրդի ժամանակ, ապա ուսումնական տարվա ըն-
թացքում `հանգստյան օրերին: Բայց խանութն այդպես էլ չկար իմ ապագա ծրագրերում: Եվ ես որոշեցի իմ բոլոր միջոցներով սովո-
րել, և դառնալ իրավաբան:Երբ 11-րդ դասարանում ես դա ակնարկեցի, ծնողներս կարծես չլսեցին իմ խոսքերը: Մինչ դասընկերներս
գնում էին Օլիմպիադա և համալսարան էին ընտրում, ամբողջովին մթության մեջ էր այն հարցը, թե ինձ հետ ինչ կլինի:
Եկավ մայիս ամիսը: Շուտով ավարտական երեկոն կլինի: Իսկ ծնողներս կարծես մոռացել էին, որ ես ավարտում եմ դպրոցը: Ես որո-
շեցի հիշեցնել և խորհրդակցել համալսարանի մասին, քանի ր պետք է սովորեմ մեկ այլ քաղաքում: Եվ մենք հենց պետք է քաղաքն
ընտրեինք:Հայրս զարմացավ, դա տեսանելի էր: Դեռևս չեմ հասկանում, թե ինչո՞ւ ոչ ոք չմտածեց իմ ապագայի մասին: Եվ բանն ա-
վարտվեց նրանով, որ նրանք համզեցին ինձ չընդունվել այդ տարի, ասելով, որ իրենց համար դժվարին ժամանակներ են և որ իրենց
օգնությւն է անհրաժեշտ։
Հաջորդ տարի նույն պատմությունը կրկնվեց, երբ ես նրանց ասացի,որ նոր աշխատող վերցնեն,նրանք ասացին՝ երբեք՝ պատճառա-
բանելով, որ օտար մարդիկ կխափեն և կգողանան խանութից։ Ես խղճացի ծնողներիս և նորից արեցի այնպես, ինչպես նրանք էին
ցանկանում, քանի որ արդեն կախվածություն ունեի նրանցից։Երրորդ տարին էլ նույնը կատարվեց, բայց այս անգամ ես նրանց ա-
սացի, որ պետք է ինձ աշխատավարձ վճարեն։
Արդյունքում ես համալսարան ընդունվեցի դպրոցն ավարտելուց չորս տարի անց։Ես հեռացա և ոչ թե հարևան քաղաք, այլ ավելի հե-
ռու, իսկ ծնողներս նեղացել էին ինձնից։ Նրանք դա ընդունեցին որպես դավաճանություն, հատկապես հայրիկս։Ես անվճար էի սովո-
րում, ապրում էի հանրակացարանում, ճիշտ է ծնողներս գումար էին ուղարկում, բայց հեռախոսով ինձ հետ շատ սառն էին խո-սում։
Երկրորդ կուրսից ես սկսեցի լրացուցիչ գումար վաստակել: Նախ ՝ իրավաբանական ֆակուլտետում, ապա որպես փաստաբանի օգ-
նական: Համալսարանից հետո ես նշանակվեցի խորհրդատու և նույնիսկ ունեի առանձին գրասենյակ:
Եվ արդեն 2 տարի է, ինչ խորհուրդներ եմ տալիս քաղաքացիներին ՝ իրավական հարցերով:Հենց այնտեղ էլ նրանք նկատեցին ինձ և
հրավիրեցին աշխատելու մեծ բանկի իրավաբանական բաժնում, որտեղ ես այժմ աշխատում եմ արդեն որպես առաջատար մասնա-
գետ: Նյութական առումով ես ունեմ ամեն ինչ, և մեքենա, և տուն և կարող եմ ինձ թույլ տալ այն ամենն, ինչ ցանկանւմ եմ։ Բայց ինձ
այդ ամենն այնքան էլ պետք չէ, քանի որ ես ուզում եմ, որ ծնողներս վերջապես ինձ հասկանան և ներեն։
Նրանք նեղացած են ինձնից այն բանի համար, որ իմ քաղաք գալով, նրանց խանութը փակվեց։Բայց իմ մեղքն այդ հարցում այնքան
էլ մեծ չէր, քանի որ մի մեծահարուստ գյուղում բացել էր մինի մարկետ, այդ իսկ պատճառով ծնողներս կորցրեցին իրենց բոլոր հա-
ճախորդներին։Բայց միթե՜ ես եմ մեղավոր այդ ամենի համար։ Ես պարզապես ցանկանւմ էի հասնել իմ երազանքներին, և դա ինձ
մոտ ստացվեց։ Եվ եթե դա չլիներ, այժմ ես ոչնչով չէի կարողանա օգնել մայրիկիս և հայրիկիս։