Ընդամենը 4 մանկավարժ են հեղափոխություն կատարել 20-րդ դարի մանկավարժական դաստիարակության մեջ: Դրանք էին ամերիկացի Ջոն Դյուին, գերմանացի Գեորգ Կերշենշտեյները, իտալուհի Մարիա Մոնթեսորին ու ռուս Անտոն Մակարենկոն:
Եթե դուք տարին գոնե մեկ անգամ վերընթերցեք ստորև բերվող ցանկը, ապա երեխաների հետ փոխհարաբերությունները որակապես նոր մակարդակ կարող են ունենալ, իսկ երեխան կմեծանա՝ որպես ավելի զարգացած ու ներդաշնակ անձնավորություն:
1 Երեխաներին ուսուցանում են այն, ինչ իրենց շրջապատում է:
2 Եթե երեխային հաճախ են քննադատում, նա սովորում է մեղադրել:
3 Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել:
4 Եթե երեխայի նկատմամբ թշնամանք են ցուցաբերում, նա սովորում է կռվել:
5 Եթե երեխայի հետ ազնիվ եք, նա արդարության է սովորում:
6 Եթե երեխային հաճախ են ձեռք առնում կամ ծաղրում, նա սովորում է անհամարձակ դառնալ:
7 Եթե երեխան ապրում է անվտանգության զգացողությամբ, նա սովորում է հավատալ:
8 Եթե երեխային հաճախ են խայտառակում, նա սովորում է իրեն մեղավոր զգալ:
9 Եթե երեխայի գործողություններին հաճախ են հավանություն տալիս, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել:
10 Եթե երեխայի նկատմամբ հաճախ են ներողամիտ լինում, նա սովորում է համբերատար լինել:
11 Եթե երեխային հաճախ են ոգևորում, նա ձեռք է բերում ինքնավստահություն:
12 Եթե երեխան ապրում է ընկերական մթնոլորտում ու իրեն անհրաժեշտ է զգում, նա սովորում է այս աշխարհում սեր գտնել:
13 Երեխայի մասին վատը մի խոսեք ոչ իր ներկայությամբ, ոչ առանց նրա:
14 Կենտրոնացեք լավ երեխայի զարգացման վրա այնպես, որ արդյունքում վատը տեղ չունենա:
15 Միշտ լսեք ու պատասխանեք ձեզ դիմող երեխային:
16 Հարգեք այն երեխային, ով սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ հետո ուղղել այն:
17 Պատրաստ եղեք օգնել երեխային, ով փնտրտուքների մեջ է գտնվում, և աննկատ մնալ այն երեխայի համար, ով արդեն ամեն ինչ գտել է:
18 Երեխային օգնեք յուրացնել ավելի վաղ չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատող աշխարհը լցնելով հոգատարությամբ, զսպվածությամբ, լռությամբ ու սիրով:
19 Երեխայի հետ շփվելիս միշտ բարեկիրթ եղեք: Առաջարկեք նրան ձեր մեջ եղած լավագույնը:
20 Իսկ ժողովուրդն ասում է՝ իրականում երեխաների հետ հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Եթե լավ երեխաներ եք ուզում ունենալ, լավ ծնող եղեք: