«Տարոնը հատուկ կրթությո՞ւն էր ստացել քաղաքապետի պաշտոնի համար, որ հանդուրժում էիք». Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծեռր» խմբավորման համակարգող Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այս դեպքում դերասաններն ուզում են ապացուցել, որ իրենք ավելի լավ քաղաքապետ կլինեն, քան հանցագործ գողերը։ Լավ են անում, հեչ մի ընդդիմացեք։ Ցանկացած լավ դերասան ավելի լավ է, քան քաղաքի բոլոր ծակուծուկերը անգիր իմացող ու դրանք ի շահ իրեն օգտագործող ավազակը, որ մի քանի վիլլայի տեր է դարձել այս տարիներին։ Թե չէ տարոնը հատուկ կրթությո՞ւն էր ստացել քաղաքապետի պաշտոնի համար, որ հանդուրժում էիք։ Պապայի առած դիպլոմը չի՞ բոլոր պապայի բալեքի մոտ։ Այս դեպքում, դերասան քաղաքապետերը հանդես են գալիս որպես քաղաքացի, իսկ երկրի քաղաքացին, ինչպիսին Հայկն է, չի կարող սրտացավ չլինել։ Կարևորը ցանկությունն ու կամքն է քաղաքի համար լավ բան անելու, և մեկ էլ, որ քաղաքապետը չունենա գողանալու ու ընտրություններին էլ կեղծելու հակում։ Չնայած ինձ դուր է գալիս Անահիտ Թարխանյանի թեկնածությունը։ Հարգում եմ իրեն։ Բայց որևէ կերպ դեմ չեմ նաև, որ Հայկոն ընտրվի։

ՀԳ. Հոգնակի եմ գրել դերասանները, քանի որ մի տեղ կարդացի, որ Մկրտիչ Արզումանյանն էլ Գյումրիում է թեկնածու, չգիտեմ որքանով է ճիշտ։ Դեռ չեմ ճշել»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS