«Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ գործ:
Հայտնի տեսանյութի ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք՝ ընթացք կտրվի: Բացի ադյ, քննություն է շարունակվում երկու հիմնադրամների շրջանակներում, որտեղ գումարներ են փոխանցվել «Երևան» հիմնադրամից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ «Երևան» հիմնադրամի մասով գումարը վճարելուց հետո Տարոն Մարգարյանն ազատվելո՞ւ է պատասխանատվությունից, նշել է՝ «այդ մասով՝ այո»: