Տարոն Չախոյան. ՛՛Հիմա էս ախրաննիկը քուչի խառոշի է թե օերնսդիրի ներկայացուցիչ՛՛

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հիմա էս «ախռանիկը», օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, թե՞ քուչի «խառոշի»:

Նախկին «ախռանիկը»՝ ներկայիս ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանն ասում է «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»: «Գործ տալու» տրամաբանությամբ մտածող պատգամավորների համար ԱԺ-ն առնվազն «քուչի բեսեդկա» է:

Ով չի հիշում ասեմ, որ նույն ինքը` Էդուարդ Բաբայանը մինչ ԱԺ ընտրությունները մեղադրվում էր մարդ ծեծելու համար, բայց հետագայում արդեն իսկ «հասկանալի» պատճառներով

«աթոռից ընկած» ծեծվողը փոխեց իր ցուցմունքն ու Էդոն համաներմամբ ազատ արձակվեց:

Ինչից հետո «ժողովրդական» Ծառուկյանը համապատասխան որոշեց նախկին «ախռանիկին» մանդատ տալ ու սարքել պատգամավոր:

Իհարկե, շատերը չգիտակցեցին, որ մարդ ծեծող «ախռանիկին» մանդատ տալ պետք չէ, բայց ամենավատն այն է, որ հենց ինքը՝ «ախռանիկը» չհասկացավ, որ այլևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է:

Ու հիմա էս մարդիկ փորձում են շարունակել արատավոր բարքերը:

Ի՞նչ է նշանակում «Աբովյանը չպետք է լինի գործ տվողների քաղաք»:

Նշանակում է, որ Աբովյանում աչք են փակելու ու ծածկադմփոց են անելու ապօրինությունները, մարդ են ծեծելու, մարդ են առևանգելու, մարդ են վախեցնելու, ահաբեկելու ու չի գործելու օրենքը:

Չեմ կարծում, թե դա աբովյանցու երազած ապագան է…

Կարծում եմ, որ ԱԲՈՎՅԱՆՑԻՆ այսօր կանի իր ճիշտ ընտրությունը:

Արատավոր բարքերն ու «քուչի խառոշիներն» այլևս տեղ չունեն նոր Հայաստանում:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS