ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի Հայաստանի Երիտասարդական հիմնադրամում աուդիտ կիրականացվի:
Այս մասին խորհրդարանում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սա տաօրինակ դեպք է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 մլն դրամ հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել, և հիմնադրամում երկու ամիս հետո հայտնաբերեն, որ նման մեծ գումար է հաշվեհամարից անհետացել:
Սա իրավապահ մարմիները հիմա քննում են, բայց նախատեսում ենք անցկացնել հիմնադրամի խորհրդի նիստը, որտեղ կնախաձեռնվի հինադրամի աուդիտ:
Այս հիմնադրամը շուրջ երկու տասնամյակ եղել է ՀՀԿ մեջ երիտասարդների ներգրավման կաևորագույն օղակներից մեկը:
Եվ որ ամենակարևորն է, չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում համալսարանները Ժամանակին ասում էին՝
«Ռոբերտ Քոչարյանը մեզ ասել է՝ ձեր բյուջեի 2 տոկոսը տվեք և ազատվեք ավելացված արժեքի հարկից: