-Այ քեզ բան, ո՞նց ես այդպես հաջողացրել․․․ Նման կրթություն ու աշխատանք ունենալով՝ ամուսնանալ տաքսու վարորդի հետ։Երևի հուսահատվել էիր,որ մի օր նորմալ ամուսին կգտնես,դրա համար էլ որոշել ես անցնել տաք-սիստներին․․․-այդպես էին խոսում ընկերուհուս հարազատները նրա և ապագա ամուսնու մասին։
Էլենը երբեք արքայազն չի փնտրել։ Համալսարանն ավարտելու պահից նա անհանգստացած էր կարիերայով, դրա համար էլ ամուսնանալու մասին առանձնապես չէր մտածում։ Սակայն շրջապատի մարդիկ մշտապես ակ-նարկում էին․
-Նման կրթությամբ միայն նախարարությունում պիտի աշխատես։
-Գեղեցկուհի, խելացի ու կրթված։ Հաստատ հարուստ ու ունևոր տղամարդու հետ ես ամուսնանալու։
-Ամեն մի պատահած քեզ պետք չէ։ Քեզ քո մակարդակի ամուսին է պետք։
Եվ նմանատիպ այլ խոսքեր էին հնչեցնում։Ապագա ամուսնու հետ Էլինան ծանոթացավ տաքսու մեջ։ Մեքենա էր կանչել, որ գնա աշխատանքի։ Վարորդը հաճելի ու հմայիչ երիտասարդ էր։ Գրավեց Էլինային իր հետաքրքիր զրույցով և բանիմացությամբ։ Ռաբիզ երգեր չէր միացրել ճանապարհին, խելագարի պես արագ չէր վարում, չէր ծխում վարելու ընթացքում։
Մի խոսքով, հաճելի տպավորություն թողեց։2 շաբաթից Էլինան նորից տաքսի կանչեց, և եկավ նույն վարորդը։ Գուցե՞ ճակատագիր էր․․․Երիտասարդը թողեց իր հեռախոսահամարը, որ անհրաժեշտության դեպքում Էլինան զանգի իրեն։ Մի քանի անգամ որպես վարորդ ու ուղևոր հանդիպելուց հետո, նրանք սկսեցին շփվել այլ պայ-մաններում։ Սիրավեպին հաջորդեց ամուսնությունը, հենց այդ ժամանակ էլ Էլինայի և հարազատների հան-գիստ շփումն ավարտվեց։
-Նման բան չի կարող լինել։ 1 տարուց կբաժանվեն։
Եվ գիտեք, անցել է 5 տարի, իսկ նրանք միասին են, չեն էլ մտածում ամուսնալուծվելու մասին։ Արդեն 3 տարե-կան որդի ունեն։ Չնայած նրան, որ Էլինայի ամուսինը չունի հեռանկարային աշխատանք և բարձր պաշտոն, դա չի խանգարում նրան լինել լավ ամուսին և հոգատար հայր, ընտանիքին ամեն ինչով ապահովել։ Այդ ամենն իր աշխատասիրության շնորհիվ է։
Միայն հետո իմացանք, որ նա ունի կրթություն, մասնագիտություն, սակայն հասկացել է, որ տաքսի վարելն ա-վելի մեծ եկամուտ է բերում, դրա համար էլ թողել է իր ցածր աշխատավարձով գործը։Օրերս էլ իմացա, որ Էլի-նայի մորաքրոջ աղջիկը, ով բոլորից շատ էր դեմ քրոջ միությանը տաքսու վարորդի հետ, հիմա ամուսնացել է մի ճարտարապետի հետ, ով իսկական ծույլ ու անբան է։
Նրանց ընտանիքն ապրում է Արփինեի հաշվին, տան հոգսերն էլ են իր վրա։ Բայց Արփինեն աջ ու ձախ կրկնում է, որ ի տարբերություն Էլինայի՝ ինքն ամուսնացած է ճարտարապետի հետ, բայց դրանից ի՞նչ օգուտ, եթե ամու-սինն առավոտից երեկո պառկած է բազմոցին ու ֆիլմեր է դիտում՝ ապրելով երիտասարդ կնոջ հաշվին։