Տաքսի եմ քշում․ Էն օրը մի հատ նենց սիրուն պասաժիր նստեց, որ ամբողջ ճամփին աչքս վրեն էր․ Ճանապարհի վերջում․․․Ժողո վուրդ ջան տաքսիստ եմ, ամբողջ օրը գործի մեջ եմ, ինչ տեսակ մարդու հետ ասես, որ չեմ շփվում։ Բայց երեկ նենց մի հատ պասաժիր ունեյի, որ իրոք արժեր էս աշխատանքը, ինքն էլ քաղաքից դուրս էր գնում, երկար ճամփա էր։
Սաղ ճամփին վրեն եմ նայել, լավ ա ավարյա չտվեցի։ Ասում եմ սիրուն ջան դու ամուսնացած ես, ասում ա հա, բայց ընենց ա, որ հագ ածը վաբշե ամուսնացածի չէր։Հետո էլ առաջարկեցի ճամփին պաղպաղակ առնեմ, չհրաժարվեց, ես էլ մտածեցի, որ իրոք կարամ ինձ անով անեմ։
Վերջը ըտենց ասել խոսելով, ուրախ-զվարթ գնում ենք մեկ էլ մի հատ զանգ եկավ ձեռին։ Խոսաց, պրծավ ու ինձ ինչ ասի լավա, ասումա ուզում ես իրար հետ ամուսնանաք, շշմած մնացել եմ։ Էսքան տարի տաքսի եմ քշում,բայց հլը սենց բան հետս չէր եղել։Ասեցի, որ ես կին ունեմ, ու իրան շատ եմ սիրում, բայց սիրուհուց չէի հրաժարվի։
Ինքն էլ թե բա լավ, որ սիրուհի ես ուզում, համաձայն եմ։ Տեղ հասցրի համարը թողեց գնաց։ Ճամփու դրի պրծա, տենամ ինչ, դրամա պանակս չկա, սաղ աշխատածս փողը տարելա։ Զարմանում եմ դրանց տեսակի վրա, էտ ինչ փող աշխատելու ձև ա, սկզբից խելքահան անել, հետո էլ ուրիշի քրտինքով աշխատած փող առնել ու փախնել։