Տաքսի նստեիս վարորդին ասացի, որ մոտս 10000 դրամանոց է ու խնդրեցի, որ իմ համար մի հատ էլ սառը հանքային ջուր գնի․ Երբ տեղ հասանք, ցանկացա վճարել, նա ասաց․․․

Տաքսի նստեիս վարորդին ասացի,որ մոտս 10000 դրամանոց է ու խնդրեցի, որ իմ համար մի հատ էլ սառը հան-քային ջուր գնի․ Երբ տեղ հասանք, ցանկացա վճարել, նա ասաց․․․

Էլյա Համբարձումյանը գրում է. Անուշ լինի։ Տաքսի նստելո ւն պես վար որդին զգո ւշացրեցի, որ մոտիս մանրա-դրա-մը կարող է չբավականացնել վճարմանը, իսկ եղածն էլ խոշոր ․10 000 -անոց թղթա դրամ է։ Պատասխա-նեց, որ մանր չունի, բայց մի բան կմտածի։

Զրուցելով գնացինք՝ ճանապարհին փնտրելով խանութ, որտեղ կարող էինք մանրել գումարը։ Վերջապես երև-աց «Սուպերմարկետ» ամպագոռգոռ անվանումով մի փոքրիկ խանութ։ Վարորդին խնդրեցի ,որ ի՛նքը մոտենա մանրելու ու ավելացրեցի․

-Տղա ջան, մի հատ էլ սառը հանքային ջուր գնեք, խնդրում եմ, անտանելի ծարավ եմ։

Վարորդը վերադարձավ, ինձ մեկնեց սառը հանքայինն ու չմանրված թղթադրամը։

-Մանր չունեին։

-Վայ, բա հանքայինը․․․

-Անուշ խմեք։

Մտածեցի, որ, մեկ է մանրելու ենք ու անպայման ջրի գումարն էլ կտամ։ Մեծ բավ ականությամբ ըմբոշխնեցի կենարար սառը։ Չերկարացնելու համար ասեմ,որ այդպես էլ չման րեցին չարաբաստիկ 10000-ը;Հասանք տեղ, մոտս եղած մանրադրամը չնչին տարբերությամբ բավականացրեց ուղեվարձը վճարելուն, բայց ջրի համար՝ չէ։ Մեղավորության զգացողությամբ երիտասարդին ասացի այդ մասին։

-Էդ ի՞նչ եք ասում։ Նույնիսկ, եթե մանրեին էլ ,ուրեմն ես պետք ա փող վերցնեի՞ ջրի համար։ Հաշվենք՝ մամաս ա ծարավել։

-Լավ ա, մի նեղվեք,հանգիստ գնացեք, անուշ լինի։

Այդ հանդիպումից երիտասարդը օրհնանքս տարավ, ես՝ շնորհակալության զգացումը, որ ինձ մի անծանոթ տղա համամետեց իր մոր հետ։ Էլյա Համբարձումյան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS